կոչ է անում

  • Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել ՆԱՏՕ-ին բացառել Թուրքիային այդ կազմակերպության անդամությունից, հայտնում է Today in Israel պորտալը։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկրների միջև: «Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել…

    Իսրայելը կոչ է անում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
  • Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․ Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և…

    ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին
  • Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան և նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու…

    Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին
  • Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախը հումանիտար աղետի դատապարտած գործողություններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա, որոնք կկարողանան համապատասխան գործիքներով ստիպել Արդբեջանին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, որն ամեն օրվա հետ սպառնում է վերածվել մահվան ճանապարհի։ Այս մասին հայտարարություն է տարածել…

    ՀԺՄ-ն կոչ է անում տեղական և օտարերկրյա  բոլոր  ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները
  • «Ես աջակցում եմ հայ ժողովրդին քանի որ Հայաստանը շարունակում է բախվել հումանիտար ճգնաժամին՝ ադրբեջանական հրահրված հարձակումների պատճառով։ Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին դիմակայելու այս շարունակվող վայրագությունները»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների անդամ Մայք Գարսիան։

    ԱՄՆ սենատոր Մայք Գարսիան կոչ է անում աջակցել հայ ժողովրդին
  • Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին աշխատել հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։ Իր ելույթում նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական…

    ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել նախնական դիրքեր
  • Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք…

    ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում ՀՀ-ում չլարել ներքաղաքական իրավիճակը
  • Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում…

    ԵԱՀԿ-ն կոչ է անում երկխոսության մեջ մտնել ԼՂ-ի շուրջ վեճը լուծելու համար