Կորած արշավախումբ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 22։20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք: Այս մասին տեղեկացնում…