կորոնավիրուսի թեստ
Արցախի սահմանը կարող են հատել միայն ձեռքին ունենալով Covid19-ի բացասական թեստ. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է երկրում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման կանխարգելման գործողությունների մասին: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում պանդեմիան հասել է իր տարածման գագաթնակետին և անկում կլինի: «Անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, ոը թույլ է տալու մեզ զերծ մնալ վարակման ավելի մեծ տարածումից»,-ասել է նախագահը: Նախագահը խոսելով…
Բաբկեն Թունյանի մոտ կորոնավիրուս է կասկածվում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ ներկայացնելով Բաբկեն Թունյանի նիստին բացակայելու պատճառը: «Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանին։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»-, նշեց պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Կարոտում եմ ֆուտբոլը․ Մոուրինյո
«Տոտենհեմը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն խոսել է տիրող իրավիճակի մասին։ «Ես կարոտում եմ ֆուտբոլը: Այնուամենայնիվ, ես նախընտրում եմ ասել, որ կարոտում եմ մեր աշխարհը, ինչպես կարծում եմ, բոլորս էլ կարոտում ենք: Ֆուտբոլը պարզապես իմ աշխարհի մի մասն է: Բայց մենք պետք է համբերատար լինենք, սա մարտ է, որի ժամանակ մենք բոլորս պետք է պայքարենք: Եթե այս…
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը
Այսօր՝ 14.03.2020 թվականին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ՄՈՀ գրասենյակը հայատարարություն է տարածել, որում մասնավորաբար ասվում է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համավարակի վտանգավորություն ստացած կորոնավիրուսի (2019-nCoV ենթատեսակ) համաշխարհային տարածումն ու հատկապես դրա միտումները ժամ առ ժամ ավելի ահագնացող են դառնում։ Ցավոք, մեր հանրապետությունում նույնպես հնարավոր չեղավ խուսափել հիվանդացության դեպքերից: Առավել անհանգստացնողը, սակայն, հիվանդացության դեպքերի աճող դինամիկան է:…
2 more positive results. The latter is related to the Etchmiadzin case.
14 more tests were conducted on March 14, 9:45 PM with 12 negative and 2 positive results. The latter is, again, related to the Etchmiadzin case. We have 20 confirmed coronavirus cases so far, hoping to have one final patient discharged tomorrow. moh.am You can follow the real-time worldwide statistics on the spread of coronavirus…
20 դեպք ՀՀ-ում. Երկու հոգին ևս Էջմիածնից
Մարտի 14-ի, ժամը 21:45 դրությամբ իրականացված ևս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը՝ դրական: Վերջիններս կրկին կապված են Էջմիածնի դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենանք վերջնական բուժված 1 պացիենտ: Աղբյուր՝ ՀՀ ԱՆ պաշտոնական կայք moh.am։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։






