կույրեր
Կայացել է հանդիպում՝ կույրերի ֆուտբոլի ձևաչափով
UEFA-ի մասսայական ֆուտբոլի շաբաթվա միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 24-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպում` կույրերի ֆուտբոլի (blind football)-ի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Կարևորելով ներառականությունը ֆուտբոլում՝ ՀՖՖ-ն շարունակում է օժանդակել սոցիալական տարբեր շերտերին՝ ապահովելով նրանց ներգրավվածությունը ֆուտբոլում:
Մատչելի գրականություն կույրերի համար․ Հայաստանը կմիանա Մարաքեշի պայմանագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու հարցին: Հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ միջազգային գրականության միայն երկու տոկոսն է հասանելի կույրերին կամ տեսողության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար:…


