կուսակցություն

  • Ոստիկանության ղեկավարությունը կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպման

    Ոստիկանության ղեկավարությունը կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպման

    ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որում ասվում է․ «2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն ապահովելիս պատշաճ փոխգործակցություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպում-քննարկումների: Կազմակերպչական բնույթի հարցերի համար զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով»:

  • Անվտանգ հայրենիք, հզոր պետություն․ ԲՀԿ-ն ներկայացրել է իր կարգախոսը

    Անվտանգ հայրենիք, հզոր պետություն․ ԲՀԿ-ն ներկայացրել է իր կարգախոսը

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին այսօր կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանն ասել է ԲՀԿ ցուցակի երրորդ համար Իվետա Տոնոյանը: Նա հայտնել է, որ կարգախոսի ընտրությունը պատահական չէ, այն բխում է մեր երկրի առաջնահերություններից՝ անվտանգությունից, ապա տնտեսության զարգացումից: Տոնոյանը հայտնել է, որ կուսակցությունը՝ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ,…

  • 13 կուսակցություններ զրկվել են ՀՀ 4 ղեկավարներից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունը․ ՔՈ-ի հայտարարությունը

    13 կուսակցություններ զրկվել են ՀՀ 4 ղեկավարներից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունը․ ՔՈ-ի հայտարարությունը

    «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ծայրահեղ անարդարացի է համարել Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը։ «Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։…

  • Արտաքին ուժերը ամեն ինչ անում են, որ Փաշինյանի կուսակցության ձայները նվազեն. Խաչատուր Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արտաքին ուժերը ամեն ինչ անում են, որ Փաշինյանի կուսակցության ձայները նվազեն. Խաչատուր Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ներքաղաքական զարգացումներ՝ Պետրոս Ղազարյանի հետ հաղորդումը հյուրընկալել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանին: Պատգամավորը անդրադարձավ հարցին՝ թե ինչու է մտել քաղաքականություն և ինչու հենց «Իմ քայլ»: Բացի այդ խոսվեց մի շարք հարցերի՝ երկրի ներքաղաքկան վիճակի, դատական բարեփոխումների, սահմանային վիճակի և այլ հարցերի մասին: https://www.facebook.com/lurer1tv/videos/473532360609314

  • ԿԸՀ-ն մերժեց Արդար Հայաստանի ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի գրանցումը

    ԿԸՀ-ն մերժեց Արդար Հայաստանի ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի գրանցումը

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը: «Կուսակցության կողմից ներկայացված ցուցակում ունեցել ենք մեկ թեկնածուի մասով բացթողում, որին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել է 48 ժամ՝ բաղթողումը լրացնելու համար: Բացթողումը ընտրական ցուցակի 13-րդ հերթական համարի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցման վերաբերյալ էր, որի փաստաթղթերի փաթեթում բացակայում էր…

  • Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ Փաշինյան

    Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ Փաշինյան

    Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ասաց՝ մենք երբեք Մեղրիի միջանցք, նման հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ։ Այո, եղել է այդպիսի թեմա, այդպիսի թեմա եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ։ «Ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի,…

  • Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյան

    Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Մայիսի 28-ի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ. Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին: Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության…

  • Ազատ Դեմոկրատները շնորհավորական ուղերձ են հղել Հանրապետության տոնի առթիվ

    Ազատ Դեմոկրատները շնորհավորական ուղերձ են հղել Հանրապետության տոնի առթիվ

    Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն ու քաջառողջություն, անկոտրում կամք ու բազում հաղթանակներ: Առաջին Հանրապետության օրը մեր պատմության կարևորագույն տոներից է՝ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը: Այսօր էլ, տոնելով ու արժևորելով այս…

  • Երեկոյան ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ԱԽ նիստ կհրավիրվի․ Մարուքյան

    Երեկոյան ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ԱԽ նիստ կհրավիրվի․ Մարուքյան

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը facebook -ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շուտով տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան»,-գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ի…

  • Ծառուկյանը բացառել է Փաշինյանի հետ միանալու վարկածը

    Ծառուկյանը բացառել է Փաշինյանի հետ միանալու վարկածը

    Բացառված է, որ ես միանամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Դրանք հերյուրանքներ են, տարածում են, որ ԲՀԿ-ի ձայներից տանեն: Գիտեք Ծառուկյանի պահվածքն էլ, դուխն էլ, խոսքն էլ, որ իր ա խոսքը խոսք ա, և իմ պատիվը, իմ խոսքը ոչ մի բանի հետ չեմ փոխի, դա…

  • Արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է բաժանվելու․ Մարուքյան

    Արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է բաժանվելու․ Մարուքյան

    Ազգային ժողովի հերթական նիստի ընդմիջման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մարուքյանը նշել է, որ առողջ ուժերից կմիանան իրենց խմբակցությանը, խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր կուսակցական չեն և ունեն գիտելիքներ և փորձ, կանդամակցեն իրենց խմբակցությանը։ «Հեղափոխությունից հետո ձեռքբերումներ եղել են, բայց դրանցից այժմ փշրանքներ են մնացել, որովհետև արդեն խոսակցություն…

  • ԱԺ-ն չընդունեց ընդդիմության հայտարարությունը․ Փաշինյանը կստորագրի առանց հավանության

    ԱԺ-ն չընդունեց ընդդիմության հայտարարությունը․ Փաշինյանը կստորագրի առանց հավանության

    Ազգային ժողովն այսօր չընդունեց խորհրդարանական ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը, որով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կզրկվեր Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստերագրելու իրավունքից՝ առանց ԱԺ հավանության։ «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց։ Հայտարարության կողմ քվեարկեց 25 պատգամավոր։ Ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի…

  • ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն առաջարկում են Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու

    ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն առաջարկում են Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու

    «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը միանում է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը: Այդ մասին Facebook-ում գրառում է արել ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ «Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը: Այս պահին ընթացքի մեջ են գտնվում նախագծի մշակման աշխատանքները: ԱԺ խորհրդի նիստի գումարման և արտահերթ նիստ հրավիրելու մեր…

  • Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է

    Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է

    Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ում իր՝ դեսպան նշանակվելու ագրեմանը՝ համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։ Նա ասել է, որ այդ հարցին կանդրադառնան հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո: