Կուրտ Զումա
The Times-ի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» կլքեն 8 ֆուտբոլիստներ։ Նրանք են՝ Կեպա Արիսաբալագան, Կուրտ Զուման, Անդրեաս Քրիստենսենը, Մարկոս Ալոնսոն, Ն’գոլո Կանտեն, Միշի Բատշուային, Վիլիանը և Էմերսոնը։ Մինչ այս հայտնի էր, որ Վիլիանը բանակցում է «Արսենալի» հետ։ 2019/20 թվականների ԱՊԼ-ի խաղարկության արդյունքում «Չելսին» 4-րդ տեղում է։
Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Կուրտ Զումայի ծառայություններով։ TF1-ի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ 25-ամյա պաշտպանը մրցաշրջանի ավարտին հեռանա լոնդոնյան ակումբից: «Չելսին» երիտասարդ պաշտպանին բաց կթողնի 30 միլիոն եվրոյի դիմաց: