Կրիստիան Էրիկսեն
Ինտերը ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպանին
«Ինտերը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի 28-ամյա կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին: Հայտնի է, որ ակումբը կգնա այս քայլին, եթե ստանա առնվազն 60 միլիոն եվրոյի առաջարկ: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։
Էրիկսենը կարող է կարիերան շարունակել ՄՅՈւ-ում
«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է ESPN-ը: Նշվում է, որ Մանչեսթերը ցանկանում է նրա տրանսֆերն ավարտին հասցնել առաջիկա 48 ժամվա ընթացքում: Ավելի վաղ դանիացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»:
Տոտենհեմն ամռանը կփորձի վարձակալել Բեյլին
«Տոտենհեմի ղեկավարությունը նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է վերադարձնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին, սակայն գործարքը չի կայացել: Այս մասին հաղորդում է Diario-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը փորձել է վարձակալել Բեյլին, սակայն մադրիդյան ակումբը մերժել է: Սպասվում է, որ «Տոտենհեմը» Բեյլին վերադարձնելու ևս մեկ փորձ կանի առաջիկա ամռանը: Վարձակալության հարցում կարող է խնդիր հանդիսանալ…