կրկնավարակ
Մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին․ Արսեն Թորոսյան
Այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին: «Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս երեք կենտրոն Երևանում իրավիճակի նույն տեմպի…
Վարակված-բուժված քաղաքացիներից երեքը նորից են վարակվել
Բացառված չէ, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին ևս մեկ անգամ կարող է վարակվել: Արդեն իսկ երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել: Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում այս մասին հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը: «Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են…


