Կրոկուս սիթի հոլ
Կրոկուս սիթի հոլում ահաբեկչության հետ կապված ՌԴ կառավարությունը ապատեղեկատվություն է տարածում. Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Կրոկուս սիթի հոլում» մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով, վերջին տվյալով, 143 մարդ է զոհվել: Հիշեցնենք, որ ահաբեկչությունը կազմակերպելու համար Մոսկվան մեղադրում է Կիևին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մարտի 7-ին նախազգուշացում է ուղարկել Մոսկվային մարդաշատ վայրերում ահաբեկչական սպառնալիքի մասին։ «Կարծում եմ՝ ՌԴ…
Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների ցուցակը, որում առկա է 180 մարդու անուն: Հոսպիտալացված է 142 մարդ, բժշկական կենտրոններից դուրս գրվածների թիվը 32 է: 38 մարդ ստանում է ամբուլատոր օգնություն, 9-ը գտնվում է ստացիոնար բուժման մեջ: ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ։
Կրոկուս սիթի հոլից դուրս է բերվել 133 մարմին. որոնողական աշխատանքները շարունակվում են
«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է, որոնողականը` շարունակվում: Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետը: Մեկ օրվա ընթացքում առևտրի կենտրոնի փլատակներից դուրս է բերվել 133 մարմին: Նրանցից նախնական տվյալներով բացահայտվել է 50-ի ինքնությունը: Բժիշկները հիվանդանոցներում պայքարում են 107 մարդու կյանքի համար: Ահաբեկչության համար կասկածվող չորս անձ հարցաքննվում է ՌԴ ՔԿ-ում:
Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի
«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի, նրանց թիվը կարող է ավելանալ Համերգասրահի տարածքի զննության նախնական արդյունքները վկայում են, որ ահաբեկիչները հարձակման ժամանակ օգտագործել են ավտոմատ զենք, որը նրանց թողած զինամթերքի հետ միասին հայտնաբերվել և առգրավվել է քննիչների կողմից: «Պարզվել է նաև, որ ահաբեկիչները դյուրավառ հեղուկ են օգտագործել համերգային դահլիճի շինությունները…
Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կա առնվազն 60 զոհ
Ռուսաստանի քննչական կոմիտեն «առնվազն 60» զոհի, առողջապահության նախարարությունը՝ 146 վիրավորի մասին է հայտնում։ Վիրավորների թվում կան նաև անչափահասներ։ Հարձակման պատախանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն»-ը։ Ամերիկյան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը գրել է X-ում, որ ԱՄՆ հետախուզությունը մարտին ստացել էր տեղեկություն պլանավորվող ահաբեկչության վերաբերյալ ու «զգուշացնելու պարտավորություն» քաղաքականությանը համաձայն տեղեկացրել էր ռուս…