կքննարկի նաև ԼՂ հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա: Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարներն այն ոլորտներում,…