հաահ
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է Ագրարային համալսարանի աշակերտներին և ուսուցիչներին
ՀՀ Կե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որդեգրած թափանցիկ գործունեության սկզբունքն ուղղված է ոչ միայն հանրային վստահության բարձրացմանը, այլև ոլորտին առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար առավել գրավիչ դարձնելուն: Այս նպատակով է նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտներին և ուսուցիչներին: Նա ներկայացրել է սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթներն, ընդգծել է…
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկա է գտնվել ՀԱԱՀ-ում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացի՛ր կրթություն, գտի՛ր աշխատանք, կառուցի՛ր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին: Տոնավաճառի նպատակն էր ստեղծել յուրահատուկ հարթակ գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 60 գործատուներ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ֆինանսական կառույցներ,…
Կալիֆորնիայի հայ համայնքը պատրաստակամ է ընդունել փորձնակ ուսանողների Հայաստանից. ՀԱԱՀ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցության խորացման եւ ընդլայնման նպատակով հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում եւ Փենսիլվանիայի նահանգային համալսարանում։ Այս մասին հայտնում են ՀԱԱՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպումներ են եղել Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի, Գյուղատնտեսական գիտության եւ տեխնոլոգիայի Ջորդանի քոլեջի, Նորարարությունների եւ ձեռներեցության…
ՀՀ վարչապետն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին ծանոթացրեց ՀԱԱՀ-ում իրականացված ծրագրերին: Ռեկտորը նշեց, որ այժմաշխատում են Mulberry համակարգով՝ հավելելով, որ բուհում նախկինում չի եղել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: «Ես առաջին անգամ շոկի մեջ էի, երբ էսքան թուղթ էի ստորագրում ամեն օր: Հիմա, փառք Աստծո, էլ դա չունենք»,- ասաց…
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի
Այս մասին տեղեկացնում է համալսարանի ֆեյսբուքյան էջից: «ՀԱԱՀ Խորհրդի 27 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,- գրված է ՀԱԱՀ-ի էջում:…





