Հադերսֆիլդ
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը իր հիասթափությունն է հայտնել ԱՊԼ հերթական տուրում «Հադերսֆիլդի» հետ հանդիպումը ոչ-ոքի (1: 1) ավարտելու կապակցությամբ: Այս արդյունքը զրկեց «Մ.Յու.»-ին հաջորդ տարի Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից: «Մենք գիտեինք, որ մենք օգնության կարիք ունենք նաև այլ թիմերից, բայց առաջին հերթին մենք պետք է ինքներս մեզ օգնեինք , բայց դա չարեցինք», – ասել…
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում կհյուրընկալվի «Հադերսֆիլդին»: Հանդիպումը կկայանա ՝ Երևանի ժամանակով 19:00-ին: Լոնդոնյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել վաղվա խաղին: Միջազգային լրատվամիջոցները ներկայացրել են «զինագործների» հավանական մեկնարկային կազմն այդ խաղում: Goal.com Sporsmole.co.uk Whoscored.com Հաղորդում է armsport.am-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հադերսֆիլդ քաղաքի «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում կհյուրընկալվի տեղի համանուն թիմին: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Դենիս Սուարեսի` խաղին մասնակցելու հնարավորության մասին: «Մխիթարյանը լիովին պատրաստ չէր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին: Մ23 թիմի հետ հանդիպում և մարզումներ անցկացնելուց հետո, կարծում եմ, որ Հենրիխը կարող…
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում խոշոր՝ 0-3 հաշվով առավելության հասավ «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ: «Քաղաքայիններ»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Դանիլոն (18-րդ րոպե), Ռահիմ Ստերլինգը (54-րդ րոպե) և Լերոյ Սանեն (56-րդ րոպե): «Մանչեսթեր Սիթի»-ն այս հանդիպումից հետո վաստակած 56 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` առաջատար «Լիվերպուլ»-ին զիջելով չորս միավոր։