հակահամաճարակային իրավիճակ
Ֆորմուլա 1-ի` Իսպանիայում կայանալիք Գրան-պրին կարող է չեղարկվել
Ֆորմուլա 1-ի և Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավարությունները շարունակում են հետևել Կատալոնիայում հակահամաճարակային իրավիճակին։ Իսպանիայի Գրան-պրին անցկացվելու է օգոստոսի 14-16-ը։ Սակայն վերջին օրերին Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներ կան։ Կատալոնիայի այն շրջանը, որտեղ գտնվում է ավտոդրոմը, վարակի նոր բռնկման կենտրոններից է և Իսպանիայում կայանալիք Գրան-պրին կարող է չեղարկվել։

