հակառակորդ
Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպարի տարածք (Տեսանյութ)
Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպարի (Aşağı Əskipara) տարածք և ինչ-որ աշխատանքներ է իրականացնում՝ հավանաբար ականազերծման։ Տեսանյութում երևում է, որ նրանք առաջնահերթ մաքրում են դեպի Հայաստան եկող հին ճանապարհը։
Երասխի ուղղությամբ մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանությունը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական…
Հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանությունը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական,…
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է», – ասաց նա:
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդի կրակը լռեցվել է
Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության արդյունքում երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022 թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել…
Խուճապ չի եղել, հակառակորդին վնասներ պատճառել ենք, ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից
Հրետանու հարվածներից հետո թշնամին փորձել է առաջխաղացում իրականացնել, բայց չենք թողել, ոնց տեսնում եք՝ դիրքը ամուր կանգնած է: Այս մասին «Զինուժ»-ի հետ զրույցում նշել է Սյունիքի արևելյան հատվածում ծառայող ժամկետային զինծառայող Արա Ավագյանը: «Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ձայներ ենք լսել, ահավոր գոռոցներ իրանց դիրքից՝ արդեն հետ քաշվելուց հետո»,- նշել է նա: Ժամկետային զինծառայող Րաֆֆի Բարսեղյանը…
Ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ: Ինչպես հայտնում են ՊՆ-ից, ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի…
Ջերմուկի անտառներում հրդեհի 4 օջախից 2-ը մարվել են
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ մարվել է։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Կար հրդեհի չորս օջախ, որից երկուսն արդեն մարվել են։ Մնացել են այն հատվածների օջախները, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- նշեց Կոստանյանը։ Չդիտարկվող տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ:…
Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է…
Սոթքում 1 բնակիչ է վիրավորվել. հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը
Սոթքում ադրբեջանական հրետանակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներ ու պատուհաններ էլ վնասվել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Համայնքապետի խոսքով, այս պահին էլ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ։ Սևակ Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա 1 վիրավոր, նրա վիճակը բավարար…