Հակառաորդ
Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինություններին, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները դաժանորեն թիրախավորելու հարցում: Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը գերճշգրիտ հրթիռով հարվածեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Սրանց ի՞նչ ասես………»: https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3609991069039104
Ադրբեջանցիները փախչում են իրենց դիրքերից հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում և ոչնչացվում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ադրբեջանցիները փախչում են իրենց դիրքերից հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում և ոչնչացվում։
Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է Սմերչ՝ արգելված կասետային մարտագլխիկներով․ ՄԻՊ
Այսօր Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը: Կասետային մարտագլխիկներով իրականացված հրթիռակոծության արդյունքում վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը: Այդ մասին վկայում են պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչությունից և Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված առանձին ահազանգերից ստացված տեղեկությունները: Ինտենսիվ կասետային հրթիռներ կիրառելու մասին նախորդ օրը հայտարարել…
Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ պատերազմի 3-րդ օրվա ամփոփում
Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփում է օրը․ «Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։ – Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է ՀՀ Վարդենիս քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։ Վարդենիսում ունենք նաև 1…
ՄԻՊ-ին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով: Մարդու իրավունքների…





