համագործակցությւոն
ՀՀ-ն և ՌԴ-ն տնտեսական համագործակցության նպատակով նոր համաձայնագրեր ստորագրեցին
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հյատնել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են նոր պլատֆորմ՝ տարբեր ծրագրերի շուրջ աշխատելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվեց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում: «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը…
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են 2021-2023թթ. համագործակցության ծրագիրը
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են 2021-2023թթ. համագործակցության ծրագիրը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված…
Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր
ՊԵԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին։ Հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության…
Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերը. դեսպան
Այսօր` հունիսի 11-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնեց, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերը: Դեսպանի խոսքերով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր մասնաբաժնի 27%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի մասնաբաժինը 51% է։ «Բացի այդ, Հայաստան արտաքին տրանսֆերների 61%-ը գալիս է Ռուսաստանից»,-ասեց Կոպիրկինը: Դեսպանը…




