համահարթ հարկում
Հունիսի 25-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ 73 կողմ և 32 դեմ ձայներով: Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով՝ կհասնի 20 տոկոսի: Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետությունը նախատեսում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որն էլ աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելը դեռ իրատեսական չէ, քանի որ մեծ հարկային ծախս կլինի պետական բյուջեի վրա: Այս մասին Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ…