համայքների աջակցություն
Կառավարությունը մեծացնում է համայնքների աջակցության չափը
Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: «Տարեցտարի տարբեր քննարկումների արդյունքում անընդհատ փոփոխություններ ենք անում: Այս տարի մոտ 10 փոփոխություն ենք առանձնացրել՝ նպատակ ունենալով բարելավել ծրագրերը: Նախորդ տարիներին կային սահմանամերձ համայնքներ, բարձրլեռնային համայնքներ՝ նույն տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ…

