համատեղ զորավարժություններ
Մեկնարկել են Ադրբեջանի և Ղազախստանի համատեղ զորավարժությունները
Ջունգարի Ալաթաուի լեռներում մեկնարկել են «Ալթին Կիրան-2024» («Ոսկե արծիվ-2024») մարտավարական և հատուկ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Ղազախստանի զինվորականների մասնակցությամբ։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, պլանի համաձայն, մասնակից երկրների զինվորականները հետախուզական առաջադրանքներ են իրականացրել լեռնային տեղանքում, դժվարանցանելի հատվածով։ Զորավարժությունների առաջին օրը մասնակիցներին տրվել են մագլցման տեխնիկայի կիրառման, զառիթափ ժայռերից վերելքի և վայրէջքի, բարձրության վրա առաջին բուժօգնության և…
Օմանի ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները
Օմանի ծոցում այսօր մեկնարկել է ռուս-իրանա-չինական ռազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը։ Զորավարժություններին մասնակցում են երեք չինական, երկու ռուսական և մեկ իրանական ռազմանավեր, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ։ Զորախաղերի սցենարի համաձայն՝ երեք երկրների ռազմածովային ուժերը համատեղ ուժերով ազատագրում են ծովահենների հսկողության տակ անցած առևտրային նավերը ինչպես նաև քայլեր են ձեռնարկում օդային թիրախների, մասնավորաբար դրոնների…
Ադրբեջանում մեկնարկել են համատեղ զորավարժություններ Թուրքիայի հետ
Երկուշաբթի Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» եռօրյա համատեղ մարտավարական զորավարժությունները՝ Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ։ Դրանք, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, անցկացվում են երկրի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանում և իրենց վերահսկողությանն անցած տարածքներում, ներառված է մինչև 3000 անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա։
Ճապոնական և գերմանական զորքերը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ճապոնական և գերմանական զորքերը հինգշաբթի սկսել են երկօրյա ռազմածովային զորավարժությունները Խաղաղ օվկիանոսում: Ըստ ճապոնական հրամանատարության` զորավարժությունների հիմնական նպատակն է «բարելավել ինքնապաշտպանական ուժերի մարտավարական հմտությունները և ամրապնդել փոխգործակցությունը գերմանական նավատորմի հետ»։ Ճապոնական կողմից զորավարժություններին կմասնակցի «Սամիդարե» կործանիչը։