Հայաստանի ընտրանի

  • Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը նշեց նորամուտը հավաքականի կազմում

    Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը նշեց նորամուտը հավաքականի կազմում

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը տոնեց իր նորամուտը ընտրանու կազմում: 2007 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում ընկերական խաղում մրցեց Պանամայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Երկրորդ կեսին փոխարինման մտավ այդ ժամանակ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում:

  • Նարեկ Աբգարյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

    Նարեկ Աբգարյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

    Բռնցքամարտի Հայաստանի ընտրանու անդամ Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանը 8-ռաունդանոց մենամարտում հաղթանակի հասավ ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինի նկատմամբ: Այսպիսով, Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում և շարունակում է մնալ անպարտելի: