Հայաստանի հավքական
Սլավիկ Գալստյանն առաջին մեդալը նվաճեց ՀՀ հավաքականի համար. Ըմբշամարտի աշխարհի գավաթ
Սերբիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Բրոնզե մեդալի համար պայքարում, դժվարագույն գոտեմարտում Սլավիկ Գալստյանը կարողացավ հաղթել ուկրաինացի Արթուր Պոլիտաևին: Գոտեմարտի ընթացքում Գալստյանը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն կարողացավ կենտրոնացնել ուժերը: Նա նախ հաշվի տարբերությունը կրճատեց երկու միավորով, իսկ գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ տուշե հնարքով մրցակցի թիկունքը սեղմեց գորգին և մաքուր հաղթանակ տարավ:

