Հայաստանի քաղաքացի
Նախնական տեղեկություններով Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ
Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին: «Սա նախնական տեղեկատվություն է», – ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է…
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Հայաստանի քաղաքացի է մահացել
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջքի որոշում է ընդունել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացին մահացել է: Հաղորդվում է նաև, որ օդանավում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի քաղաքացի
Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սոխի անունով Հայաստանի 68-ամյա քաղաքացի: Ինչպես հայտնում է «Московский Комсомолец» պարբերականը, նա իրականացնում էր տան նորոգման աշխատանքներ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Տղամարդուն տան նորոգման աշխատանքների համար վարձել էին Ալեքսանդր անունով ձեռնարկատերն ու նրա կինը: 68-ամյա Սոխին բնակարանի լոգարանում նորոգման աշխատանքներ իրականացնելիս պատահաբար վնասել է…
Որոշվում է Նվեր Գուրուրյանին ՌԴ-ից Ղազախստանին արտահանձնելու հարցը
Ներկայումս որոշվում է Հայաստանի քաղաքացի Նվեր Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը, որը կասկածվում է Կարագանդայում սպանությանը ներգրավված լինելու մեջ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տվյալներով՝ երեկ Նվեր Գուրուրյանն անձամբ ներկայացել է Օմսկի իրավապահ մարմիններին, որտեղ էլ ձերբակալվել է: Օմսկում նա իր հարազատների մոտ էր գտնվում: ՌԴ իրավապահ մարմինները որոշում են նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը:





