Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ
Պատելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տեղեկությանը, որ Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ պատրաստվում է ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Պատելը նշել է, որ հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չի կարող, սակայն ակնկալում են, որ Վաշինգտոնում մինչև այս ամսվա վերջ բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի: «Կողմերը ձգտում…
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Կլաար
Երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։