Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում
Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում: Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Հանդիպման մանրամասներն առայժմ հայտնի չեն:
Կլաարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում
Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների քառօրյա բանակցությունները Վաշինգտոնում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Վաշինգտոնից հուսադրող նորություններ են ստացվում: Առաջընթացի հնարավոր է հասնել միայն երկխոսության միջոցով: Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին և Հայաստանին, աշխատում ենք գործընկերների հետ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,-…