Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ-ի ձգտում
Փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն Չավուշօղլու, Հարգելի՛ ներկաներ, Նախևառաջ, Հայաստանի Հանրապետության անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին…