Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման
Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը
Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: Այս մասին հարցն ընդգրկված էր և հավանության արժանացավ Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Աշխատանքները կատարելիս ընկերությունը կհամագործակցի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները:…

