Հայաստան-Ադրբեջան գործընթացում
Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելն իրական քայլերի է սպասում. Կլաար
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելը իրական քայլերի է սպասում: «Ներկայումս մենք կարծում ենք, որ Երևանից հետաքրքրություն կա, Բաքվից էլ հայտարարություններ ենք լսում: Անկեղծ ասած, հայտարարություններ կան, բայց մենք իրական քայլերի ենք սպասում»,- ասել է Կլաարը։

