Հայաստան ու Ադրբեջան
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բացառիկ հնարավորություն՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագիրը կյանքի կոչման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ընդգծելով, որ այն վերջ կդնի տասնամյակներ ձգվող հակամարտությանը և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու աճի համար հնարավորություն կստեղծի։ «Ադրբեջանին կոչ ենք արել այդ հարցում որոշիչ դեր խաղալ։ Մենք ակտիվորեն ձգտում էինք հասնել…
Հայաստան ու Ադրբեջանը պետք է իրենք լուծումը գտնեն. ոչ ոք չի կարող կողմերին որևէ լուծում պարտադրել. Ստանո
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին և սահմանազատման գործընթացին: «Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի…
Կլաարը հույս է հայտնել, որ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ըստ նրա՝ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում: «ԵՄ-ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Այն նաև պետք է ներառի սահմանների ապաշրջափակումը…
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը. Միլլեր
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը: Այս մասին իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք, ակնհայտ է, աջակցում ենք այս հարցով երկխոսության շարունակությանը: Կարծում ենք, որ սա կայուն կարգավորման հասնելու լավագույն միջոցն է, և մենք կշարունակենք ձգտել դրան»,- ասել է նա: