Հայաստան

  • ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները: «Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դիվանագիտությունը պետք է գերակայի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը:

    ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները
  • Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան: «Ադրբեջանի նոր ռազմական սադրանքներն ամոթալի են: Կանադայի և միջազգային հանրության կողմից նավթով հարուստ Ադրբեջանի անպատժելիությունը կանաչ լույս է ավելի ցեղասպանական վարքագծի և Հայաստանի ինքնիշխան տարածքների, նրա ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը:

    Կանադացի սենատորը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան
  • ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ «Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Սա հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող…

    ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնությունը.  Ադամ Շիֆ
  • Կոնգրեսմեն Ջիմ Կոստան դատապարտել է Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. «Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի համարր, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք», Twitter-ում գրել է նա:  

    Դատապարտում եմ Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. Ջիմ Կոստա
  • ՀՀ վարչապետը Հայաստանը սանկցիայի տակ ընկնելու տեսական հնարավորությունը չբացառելով ու աննրբանկատ գտնվելով միջազգային քաղաքական կենտրոնների իրականացվող հակադիր քաղաքականությունների նկատմամբ՝ բացեց որոշ փակագծեր, որի մասին նույնիսկ քաղաքացիները հասկանում և չեն խոսում: Այնպես չէ, որ պատժամիջոց կիրառողները չգիտեն այդ մասին,  թշնամու, հակառակորդի ու մրցակցիn ինչու՞ ես առիթ տալիս, որ Հայաստանի դեմ անարգե՞լ գործեն: Հիմա, որ պատժամիջոց ի՞նչ…

    ՀՀ վարչապետը բացեց որոշ փակագծեր, որի մասին նույնիսկ քաղաքացիները հասկանում և չեն խոսում
  • Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Եղանակը Հայաստանում
  • Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք: «Հայաստանում կան հանքեր, որոնք ժամանակին բացվել են, մի քիչ շահագործվել են, կիսատ են մնացել: Հիմա ես հանձնարարել եմ, որ ինչքան բացված, կիսատ հանքեր կան, որոնք…

    Փաշինյանը հանձնարարել է  չշահագործվող հանքերի համար ներդրողներ գտնել
  • Փառք Աստծո, Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ են: Այն դինամիկան, որ հաստատվել է, մեզ հիմք է տալիս մեծ լավատեսությամբ լցվել Վրաստանի հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Այս մասին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: Վարչապետը պարզաբանեց՝ Վրաստանի հետ հարաբերությունները լավ են, քանի որ ՀՀ Կառավարությունը բանաձև…

    Հայաստանը սպառնալիք չէ և երբևէ չպիտի լինի Վրաստանի համար. Նիկոլ Փաշինյան
  • Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին է: Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը: Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված…

    Ադրբեջանը կարծում է, որ ԼՂ հարցը լուծված է, ինչը հակասում է Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշմանը. Վարչապետ
  • Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն այս տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Պարտիայի 43-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Տուրի մյուս պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է Հանս Նիմանը, որը 5…

    Լևոն Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ
  • Հայաստանը Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն,…

    Հայաստանը ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա
  • Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 5-ի և 8-ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ը գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի…

    Եղանակը Հայաստանում
  • Համակարգված ինստիտուցիոնալ պարտությունը ինձ համար արտիկուլացվեց Լաչինի միջանցքի թեմայով, երբ Բերձոր, Սուս և Աղավնո համայնքներից քաղաքացիներին պարտադրեցին տեղահանվել: Սա պարտադրեց ռուս-ադրբեջանական տանդեմը, և իրականացրեցին Հայաստանի վարչապետի համաձայնությունից հետո, Արցախի իշխանությունների ձեռքով: Իսկ ընդդիմադիրների մեծ մասը, որոնք այդ կառավարելի քաոսի առանձին մասնիկներն էին, այս պարագայում ևս հորդորում էին բնակիչներին, որ պետք է դուրս գան: Մի մասը…

    Հայաստանը և Արցախը շարունում են պարտվել, որը պարտավոր ենք կանխել
  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր: Անդրադարձանք բոլոր հարցերին և պայմանավորվեցինք ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս ավելացնել իր ջանքերն այդ ուղղությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Միշելը։

    Եվրամիությունը պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միշել
  • Ուշադրություն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։…

    Եղանակը Հայաստանում