Հայատսան
Ֆրանսիան կաշխատի վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կաշխատի վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մակրոնը նաև իր մտադրությունն է հայտնել Փարիզում Փաշինյանի հետ քննարկելու մարդասիրական օգնությանն ու տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշիյնանի՝ Ֆրանսիա այցի օրակարգում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան-Ադրբեջան…
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։
Կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: «Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։ Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք»,-ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2658357997817912



