Հայկական բնապահպանական ճակատ
Կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը. ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել, որը արվել է 2016 թվականին: Նշված է, որ լուսանկարում պատկերված կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը: ՀԲՃ-ն նաև հայտարարություն է տարածել լուսանկարին կից: « Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․ 1. Արդյո՞ք երբևէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը…
Կազմակերպման պատասխանատուն Ջերմուկի կարկառուն ՀՀԿ-ական համայնքապետն է. Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը «Հայկական բնապահպանական ճակատ» Facebook-ի խմբի գրառումը կիսվել և մեկնաբանել է. «Ջերմուկից մեզ տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին ժամը 15։00 նախկին Հայաթ հյուրանոցում լինելու է Ամուլսարի խնդրով հանդիպում համայնքի բնակիչների և կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների հետ։ Չգիտես ինչո՞ւ հանդիպման մասին հանրային հայտարարություն չկա, իսկ կազմակերպման պատասխանատուն Ջերմուկի կարկառուն ՀՀԿ-ական համայնքապետն է»։ https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2674355375921179
Ոչ մեկն, ըստ էության, չգիտի, թե բացասական ինչ հետևանքներ է թողնում Սոթքի հանքավայրը. ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ արևելյան մասում, Սևանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սևանա լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա ջրահոսքը Սևանա…
Արփի լիճը չի ցամաքել․ Ջրային կոմիտե
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր հայտնել։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնից: Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության համար։ Մանրամասնենք. «Արփի լիճ» ջրամբարը…
Ինչու են Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր հոսում. ՀԲՃ-ն գրառում է կատարել
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ողջի գետի հերթական աղտոտման պատճառներին: «Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ…
Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ. ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը դիտողություններ և առաջարկություններ է արել «Թեղուտ» ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Դեբեդ գետից 296.5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից 8.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության հայտի և նախագծի վերաբերյալ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղած մեր պաշտոնական դիմումը․ 1. Հայտում չգտանք Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի…
Ինչ վիճակում է Ողջի գետը. ՀԲՃ-ն լուսանկար է հրապարակել
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել աղտոտված Ողջի գետից, որտեղ երևում է, որ գետն ամբողջությամբ սպիտակել է: Հիշեցնենք, որ Քաջարանի կոմբինատի պոչատարի հերթական վթարի հետևանքով վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտանետումները լցվել են Ողջի գետը Նախարարները մանրամասներ ներկայացրին Ողջի գետում տեղի ունեցածի մասին Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ տեսանյութ է…
«Լիդիան Արմենիան» ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմել է ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի…
ՀԲՃ անդամը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Ամուլսարի խնդիրը
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող…
Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Այսօր Ջերմուկում հայտարարվել է դասադուլ և գործադուլ՝ ըննդեեմ Ամուլսարի հանքի շահագործման: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքում, որտեղ հայտնում էր, որ սեպտեմբերի 20-ին կլինեն տարբեր միջոցառումներ՝ կապված բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ: «Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սեպտեմբերի 20-ը այն…
«Լիդիանը» նշել է՝ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն այդ պնդումը խախտվել է․ ՀԲՃ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ դիմելով Շրջակա միջավայրի նախարարին։ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել։ Սակայն ՇՄԱԳՓ մասին…
Երթ ԱԺ այգուց՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ…
ՀԲՃ-ն կոչ է անում հանել ներդրումները «Լիդիան»-ի՝ Ամուլսարի ոսկու ծրագրից
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչով է հանդես եկել: Դրանում ասվում է. «Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից Լիդիան կորպորացիայի ներդրողներին/վարկատուներին, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ING բանկին Շվեդիայի արտահանումների խթանման հիմնադրամին (SEK) Շվեդրային արտահանումների ապահովագրման հիմնադրամին (EKN) CAT Financial ընկերությանը ABB շվեդական ընկերությանը SANDVIK շվեդական ընկերությանը Ամբեր…
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին։ «Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից…
Ամուլսարի հարցով հերթական քննարկումը Սարյանի պուրակում
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 19։00-ին կրկին հավաքվելու ենք Սարյանի պուրակում։ Ամուլսարը սա՛ր է մնալու, ոչ մի հետքայլ»։














