հայկական գինի
Հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ մասնակցում է Wine Travel Awards գինու զբոսաշրջության միջազգային մրցույթին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2022 թ մարտ ամսին առաջին անգամ կկազմակերպվի Wine Travel Awards 2021-2022 գինու զբոսաշրջության առցանց մրցանակաբաշխությունը: Հայաստանը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հովանավորությամբ և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ մրցանակաբաշխությանը կներկայացնի հայկական գինու զբոսաշրջության 11…
Հայկական գինին և կոնյակը՝ China International Import Expo 2019 ցուցահանդեսում
Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։ CIIE ցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել…
Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը
Մայիսի 24-ից 26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում է Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են…



