հայկական դրոշ
Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է. Ֆրանսիայի դեսպան
Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ «Հունիսի 15-ին Հաղթական կամարում տեղի ունեցավ զինվորական արարողություն։ Հայկական դրոշը Ֆրանսիայի դրոշի կողքին էր՝ Փարիզի կենտրոնում, և այն ֆրանսիացիների սրտերում է»,- գրել է դեսպանը։
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ անկախության տոնի առիթով՝ Թբիլիսիի խորհրդանիշ հեռուստաաշտարակը կրկին լուսավորվել է հայկական դրոշի գույներով։ Նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանատունն է։ Արդեն 2-րդ տարին է, ինչ դեսպանությունն ու Թբիլիսին նաև այսպես են շնորհավորում հարևան Հայաստանին։ Նախորդ տարի ևս սեպտեմբերի լույս 21-ի գիշերը հեռուստաաշտարակը եռագույն էր: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Գլենդելի 27-ամյա բնակիչը հայկական դրոշն է բարձրացել Աֆրիկայի ամենաբարձր գագաթին
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարո լեռը: Նա այնտեղ բարձրացրել է հայկական դրոշն ու վերդարձել Լոս Անջելես: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: Նրա ճամփորդությունը տևել է 8 օր: Հանիմեն հարցազրույցում ասել է, որ այդ քայլով ցանկացել է ոգեշնչել հայ երիտասարդներին, ցույց տալ, որ պետք է ընդլայնեն սեփական սահմանները,…



