հայկական ժառանգության մայրաքաղաք
Խթանում ենք Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու գաղափարը․ Լաքոթ
Հայաստանում օգոստոսի 25֊ին նշվեց Գյումրի քաղաքի օրը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գյումրին բնութագրում է որպես հայկական ժառանգության մայրաքաղաք։ Նա ֆեյսբուքյան իր էջում տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն իրենց աջակցությունը։ «Մինչդեռ ակտիվ և աշխույժ Երևանը Հայատանի մայրաքաղաքն է, Գյումրին, անկասկած, հայկական ժառանգության մայրաքաղաքն է,…