հայկական խաչքար
Իռլանդիայում հայկական խաչքարների լուսանկարների ցուցահանդես է բացվել
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է բացվել: Տաճարը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվամբ: Ցուցահանդեսը բացվել է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։ «Լուսանկարների այս ցուցադրության շնորհիվ տաճարի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայկական խաչքարերն ու հասկանալու դրանց տարբերությունը իռլանդական հուշարձան-խաչերից»,- գրում է իռլանդական CatholicIreland.net-ը: Աղբյուրը նաև…
Հայկական խաչքարը տեղափոխել են Ռուսաստանի գլխավոր տաճարի տարածքից` վերանորոգում է ընթանում
Մոսկվայի Քրիստոս Փրկչի մայր տաճարում և հարակից տարածքներում վերանորոգման մասշտաբային աշխատանքներ են սկսվել. հայտնում է Комсомольская правда-ն: Պատճառը տարիներ առաջ տաճարի շենքում հայտնաբերված ճեղքերն են: Վերանորոգման աշխատանքների հետ կապված`տաճարի հայկական խաչքարն այլ հուշարձանների հետ ժամանակավորապես տեղափոխվել է: Հայկական խաչքարը քրիստոնեության 2000-ամյակի առթիվ Ռուս ուղղափառ եկեղեցուն է նվիրել Հայ առաքելական եկեղեցին: