Հայկ Մարության
Երևանում բացվել է Արգենտինայի հրապարակը
Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման վայրը, այսուհետ պաշտոնապես կկոչվի Արգենտինայի Հանրապետության հրապարակ: Հանդիսավոր բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի ավագանու անդամներ, դիվանագետներ, հոգևոր այրեր, պաշտոնատար այլ անձինք: Տարածքն ավագանու որոշմամբ անվանակոչվել էր դեռևս 2017-ին, իսկ այս տարի քաղաքային իշխանությունը հավանություն տվեց…
Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների մայրաքաղաքների միջև: Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանը և Մոնտեվիդեոն կարող են համագործակցել և փոխանակել փորձառությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններում։ Իր հերթին Ռոդոլֆո…
«Սանիթեքն» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի աշխատանքային քննարկմանը
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Facebook-ի ուղիղ եթերում կայացած զրույցին: ««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին: Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը,…
Ամեն ամիս գումար են ստանում, ծառայությունը նորմալ չի մատուցվում. Մարությանը Սանիթեքի մասին
Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ընթացքում քաղաքապետը ներակայցրել է «Սանիթեքի» հետ բանակցությունները: Մարությանը նշեց, որ «Սանիթեքն» առաջարկել է բարձրացնել գինը, սակայն ինքը չի համաձայնել, փոխարենն առաջարկել է մեկ պայմանագիրը խզել, նոր մրցույթ հայտարարել, իրենք էլ ներկայանան նոր գնով, եթե ավելի էժան գին առաջարկող չի լինի,…
Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպումը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետի հետ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/438592246753445/?notif_id=1565627618706290¬if_t=live_video_explicit
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավարը մեղադրում է քաղաքապետին
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին, մեղադրել քաղաքապետին քաղաքացիներին մոլորեցնելու մեջ. «Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչու՞ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։ Հիշեցնեմ…
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համակարգային խնդիրներ կան
Դավթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը շարունակում է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ աղբամանների փոխարինումն այսօր արդեն ամբողջությամբ կավարտվի: Համայնքի ձեռքբերած աղբամանների թիվը առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով անհրաժեշտ քանակի: Մայրաքաղաքում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար, որն, ի դեպ, «Սանիթեք» ընկերության պարտականությունն է, քաղաքապետարանին տեխնիկապես աջակցում…
Վաղ թե ուշ աղբահանության խնդիրը լուծելու ենք․ Մարության
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև բանակցություններն ամենևին չեն դադարել։ Այսօր, 1in.am-ի տաղավարում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության ղեկավարության հայտարարությանը, թե բանակցությունները ընդհատվել են քաղաքապետարանի կողմից։ Ավելին՝ Մարությանը նշեց, որ այս ընթացքում «Սանիթեքի» ներկայացուցիչների հետ ավելի շատ է հանդիպել, քան իր ընտանիքի, և որ վերջին հանդիպմանը «Սանիթեքին» խնդրել են ներկայացնել ծախսերը․ «Առաջին…
Հայկ Մարությանն ընդունել է սփյուռքահայ գործարարներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և սփյուռքից ժամանած մի շարք այլ ներդրողների: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Զրուցակիցները քննարկել են մայրաքաղաքում առկա ծրագրերի ընթացքը և նոր ներդրումային ծրագրերի հեռանկարները: Արծարծվել են նաև Երևանի քաղաքաշինական խնդիրներն ու զարգացման նախընտրելի ուղղությունները: Այս մասին…
Նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է,…
Հոկտեմբերին Թբիլիսիում կվերականգնվի թումանյանական մթնոլորտը. փոխքաղաքապետ Վիրաբյանի այցը Վրաստան
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջույններ է հղել քաղաքապետ Կախա Կալաձեին՝ հրավիրելով նրան մասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Իր հերթին փոխքաղաքապետ Խունտսարիան փոխանցել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի ողջույնները՝ Հայկ Մարությանին հրավիրելով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում…
Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունը։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/393418837968424?__xts__[0]=68.ARA-f–rXXyD3Onl8WuP2SrUP8RVB7L8ZNpM4VW2JTeMJkhAy9Ef86Fj10CCKjy4N84TDRqT7vhIA4_OzjTjRlmywBVy7-bfJlTGw8aVvq_2PSFzfoy1n-mbWiVHtJWzeJ0hJnnJ544xLolTzFX59uY9vWkHG86yNlfE0n_PcynqxK5KPIiSNAaYEUIZyjz6G0MLPZ4To8_p-fzcDReak4qmT0TiGg7ZwpPtMGDKBhKdaf5hmyXgJNSIbdvuKIFipG1CVmDBUDfAEqKlUaJ4X-Ln_9e4QjzQtwrcHO41pgg8CZpMw3SJp4RlbpvWDRu7O3_-V95pDvGExkI9Vrc&__tn__=-R
Արմեն Սարգսյանը այցելել է Երևանի քաղաքապետարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:
Ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը
Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Քննարկմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ: Կարևորելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հույս…
«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները համաչափ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում
Օրերս Երևանի քաղաքապետարանը գործարկեց «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը, որն ուղղված է քաղաքացիների գաղափարներն ու նախագծերը մայրաքաղաքում կյանքի կոչելուն: Հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային թիմին՝ նախագծի հաջող մեկնարկի համար: «Սա կարևոր քայլ էր մեր քաղաքի համար, սկիզբն էր մեր այն խոստման, որը տվել էինք մինչև ընտրությունները: Մեր նախընտրական խոստումներից մեկը…