Հայկ Սեխլիյան
Ապրիլյանի մասնակից Հայկ Սեխլիյանը Գերմանիայում դրական բուժական արդյունքներ է գրանցում․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կառավարության ֆինանսավորմամբ Գերմանիայի Բադ Քրոթցինգենի Շվարցվալդ կլինիկայում վերականգնողական բուժում ստացող, ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Հայկ Սեխլիյանն արդեն իսկ դրական բուժական արդյունքներ է գրանցում։ Հայկին առողջություն եմ մաղթում և բարի վերադարձ տուն»: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2515628368670456/
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկը կմեկնի Գերմանիա՝ համալիր հետազոտության
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը»: https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2645421612238948


