հայտանբերում

  • Վրաստանում ձերբակալվել է ինտերպոլի կողմից հետախուզվող ադրբեջանցին

    Վրաստանում ձերբակալվել է ինտերպոլի կողմից հետախուզվող ադրբեջանցին

    Ախալցխա քաղաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 30-ամյա քաղաքացուն, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։ Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում կատարելով նախարարության մամուլի ծառայությանը։ Բաքվի հարցման հիման վրա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում 2015 թվականից։ Իր հայրենիքում նա մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ։ Ներկայումս ձեռնարկվել են մեղադրյալին Ադրբեջան հանձնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։