հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է
Այս ապրիլի 24-ը հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է. Մակրոն
Այս ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ֆեյսբուքի էջում: «Զոհերի հիշատակը պահպանելու համար խորհրդածության օր է. հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության»,- գրել է Մակրոնը։