հայ պատգամավոր
Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում: Նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին: Նշենք, որ Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) ընտրացուցակով: Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ…
Փայլանի 5 հարցերը Թուրքիայի ՆԳՆ-ին՝ Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու վերաբերյալ
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը:…
Երբ երկրի տնտեսությունը փլուզվում է, հրթիռներն ու կործանիչները չեն փրկի. Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն խոսել Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումից։ Թվիթերյան իր միկրոբոլգում Կարո Փայլանը գրել է. «Դիզվառելիքը թանկացել է 22, թեյը՝ 15 քուրոշով։ Երկու օրվա մեջ կլսենք նաև էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը, որին կհաջորդեն հարկերի բարձրացումները։ Խորը տնտեսական ճգնաժամ ենք ապրում։ Ինչի՞ համար է այս ամենը։…
Փայլանը, ի պատասխան Էրդողանի հայտարարության, փնտրում է երիտթուրքերի դատավարության փաստաթղթերը
Թուրքիայի «Քրդական ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը 1919-1922 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքների համար երիտթուրքերի դեմ դատավարության փաստաթղթերի գտնվելու վայրի հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել նախագահի օգնական Ֆուաթ Օքթային։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Գարո Փայլանը, հիշեցնելով, որ ապրիլի 24-ի իր սկանդալային հայտարարության մեջ Էրդողանը խոսել է թուրքական արխիվների բաց…
Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ
Ռումինիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանն ու Լուչիան Սիմոնը 31 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված սպանդի վերաբերյալ հայտարարություն են հնչեցրել: Այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «31 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանում, որտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում:…
Գարո Փայլանը` Պոլսի եկեղեցու վրա արված գրառումների մասին
Թուրքիայի խորհրդարանի հայ անդամ Գարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի Բալաթ թաղամասի հայկական եկեղեցու վրա արված գրառումներին: Նա Twitter-ում արել է հետևյալ գրառումը. «Բալաթի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին հայտնվել է ատելության թիրախում: Ամեն տարի բազմաթիվ եկեղեցիներ և սինագոգներ են ատելության թիրախ դառնում: Ոչ միայն պետք է պարզել, թե ովքեր են այդ ագրեսիվ պահվածքի հեղինակները, այլև պարզել,…
Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով (տեսանյութ)
Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով: Ստամբուլից ընտրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ծագումով լազ պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուի և Դիարրբեքիրից ընտրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթները քանի որ թուրքերեն չեն եղել, արձանագրություններում պայմանականորեն նշվել են «X» տառով: Լազ պատգամավորն…
Կարո Փայլանը հացադուլ անող քուրդ պատգամավորին աջակցող գրառում է արել
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել 100 օրից ավել հացադուլ անող քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին։ Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։ Հացադուլի մի մասը Գյուվենն անցկացրել է բանտում,…
Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող մեջլիսի հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել: Փայլանն իր առաջարկում հիշատակել է նաև Դինքի նկատմամբ Թուրքիայի…









