հանդամաս
Ապրիլի 18-ին, ժամը 07:15-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Լոռու մարզի Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատված են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 12 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 18:32-ին: Այրվել են մոտ 4 հա խաշամ և մոտ 150 ծառի կոճղ: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 13:49-ին Ճգնաժամային…
Մարտի 31-ին, ժամը 18:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուռավոր տրակտորով, դուրս է եկել հանդամասի…
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Նշենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ…
Հունիսի 27-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած տեղեկություններն իրացնելով, բաժին են հրավիրել Մարց գյուղի բնակիչ, 28-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 06.30-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառպետության «Ղոլի Բաբ» կոչվող հանդամասից, չունենալով համապատասխան փաստաթուղթ, ապօրինի հատել է մեկ կանգուն և մեկ քամատապալ լորենիներ և դրանք 34-ամյա մի վանաձորցու…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 14-ին` ժամը 08:55-ին, տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային…