հանդիպոմ
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ։ Վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անցած ամիսներին հոսպիտալներում բուժում ստացած զինծառայողների ապաքինման վիճակագրությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել և պատերազմական գործողությունների ընթացքում, և հետպատերազմյան ժամանակահատվածում ռազմական բուժաշխատողների կատարած…