հանդիպում-քննարկում
Մակունցը հանդիպել է վաշինգտոնյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպում-քննարկումը կազմակերպվել է նոյեմբերի 18-ին՝ փակ ֆորմատով։ Նշվում է, որ Մակունցը հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին ու իրավիճակին, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից իրեն ուղղված…
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային…
Հանդիպում-քննարկում՝ զինվորական կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական…
Դատախազները հանդիպում-քննարկումներ են ունեցել անչափահասների հետ
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող՝ անչափահասների կողմից կամ մասնակցությամբ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառներն ու պայմանները վերացնելուն, մատաղ սերնդի մոտ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քրեական քաղաքականության համատեքստում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները շարունակում են տարեկան ծրագրերով նախատեսված՝ հանցավորության դեմ պայքարում անչափահասների հետ տարվող ակտիվ աշխատանքները: Այդ շրջանակներում, մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների…
Տեղի է ունեցել Հասարակական մոնիտորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
Այսօր Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հաշվի առնելով վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե խմբի գործունեությունը խաթարվել է` ևս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ…





