հանդիսավոր արարողություն
Զորամասերում տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն
Հուլիսի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարությւն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 2-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ Զորամասերում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները Ստուգումներ` մարտական դիրքերում «Զորամասի հրամանատար, գնդապետ Ս.Տիտանյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին` հայրենիքին մատուցած ծառայության համար…
Տեղի է ունեցել ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած կուրսանտներն ու մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրները հրաժեշտ են տվել համալսարանի դրոշին ու երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա…
ԱՀ նախագահը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այսօր մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել՝ ավելացնելով. «Թող հարատևեն նվաճումներդ, մեր հարազա ՛տ քաղաք»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/1286907004995763/?epa=SEARCH_BOX
Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ավտոմեքենաներ են ստացել
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան…
Սևանա լճի ափին հայ-բելառուսական անտառ է բացվել
Մարտի 13-ին Սևանա լճի ափին հայ-բելառուսական բարեկամության անտառ է բացվել: Միջոցառումը տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժը, ինչպես նաև պետական ու քաղաքական գործիչներ:
Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վետերաններ, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։ Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարևորեց կյանքի մեծ մասը հանցագործության դեմ պայքարին և հասարակական կարգի պահպանությանը նվիրած գործընկերների աշխատանքը։ Բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ…
Քննիչի թեկնածուների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն՝ Քննչական կոմիտեում
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի 52 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ: Քննիչի թեկնածուները երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր…
Վաղը Ստեփանակերտում տեղի կունենա Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Վաղը՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում կկայանա Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ավելացրել, որ բացման արարողությունը կազմակերպվելու է բարձր մակարդակով. որոշ…
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Հուլիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պրոֆեսորադասախոսական կազմը նախ ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմներն ու կրծքանշանները հանձնեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն…
Երևանում մեկնարկել է 250 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման շինարարությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանի շինարարության մեկնարկի արարողությանը
Երևանում 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել «Արմփաուեր » ՓԲԸ-ի և «Ռենկո Ս.Պ.Ա»-ի միջև կնքված Շրջանակային Համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին, որով կառուցապատողին հնարավորություն է տրվել սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով…
Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի վիճակագրական համակարգի աշխատակիցներին
Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարևորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ և ամենայն բարիք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։














