հանձնակատարի գրասենյակ
Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնել որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորել է այս շրջանակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարել ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։…
Օգոստոսի 18-ին Բեյրութից Հայաստան է վերադարձել 100 հայ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ «Այսօր Բեյրութից Հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, որոնց թվում 21 երեխա։ Այս չվերթով վերադարձողներ ունեցանք նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2640823806184644&id=100007711518576