հանրապետության տոն
Հանրապետության տոնը՝ Սարդարապատի հուշահամարիում:
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: «Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ Մայիսի 28-ին»,- գրել է Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ: https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/953863445406212
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր ձգտումը։ 1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում…
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրում է. «Հետաքրքիր է, չէ՞, Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158450318585421
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետութայն տոնի առթիվ։ Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում…
ՀՀ ոստիկանության պետի 2019 թ. մայիսի 25-ի հրամանի համաձայն՝ վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, զենք-զինամթերքի հանձնման աշխատանքներին օժանդակելու համար, ինչպես և ի նշանավորումն Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի, ՀՀ ոստիկանության 6 վետերան պարգևատրվել է «Ոստիկանության 100-ամյակ» մեդալով, և 1 վետերան՝ ՀՀ ոստիկանության պատվոգրով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր կորուստները միայն ամրապնդել են մեր…
Հանրապետության տոնի առթիվ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում` Հաղթանակի հուշապատի մոտ, մայիսի 28-ին տեղի կունենա տոնական համերգ` մարզը ներկայացնող մշակութային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ: Տոնական օրվան նվիրված համերգային ծրագիրը կսկսվի ժամը 18:30-ին և կավարտվի 21:30-ին` հրավառությամբ: Մայիսի 28-ին բոլորին հրավիրում ենք Սարդարապատի հուշահամալիր` նշելու Հանրապետության տոնը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։