Հաշմանդամություն ունեցող անձինք
2024-ից կփոխվեն Օսկարի նոմինացվելու չափորոշիչները
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար նոր չափորոշիչներ է սահմանել։ Նոր չափանիշները գործելու են 2024-ից: Այս կանոնները հրապարակվել են կազմակերպության կայքում: Ըստ դրանց՝ նվազագույնը մեկ հաղորդավար կամ երկրորդ պլանի հայտնի դերասան պետք է ունենա ոչ բավարար ներկայացված ռասայական պատկանելություն կամ էթնիկ խումբ: Ինչպես նաև նվազագույնը 30% երկրորդային դերեր պետք է կատարեն ԼԳԲՏ համայնքի,…
Կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցողները անվճար կօգտվեն թատրոններից ու թանգարաններից
«Ուրախ ենք տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային առօրյան, կյանքն ակտիվացնելու համար այսօր Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար, իմ գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ ստորագրում ենք մի կարևոր հուշագիր, որը մեր քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման և, գրեթե, ամեն օր՝ թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական…
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին կգործի․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Բաժինն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական…
Ամենակարևորը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման իրավունքի ապահովումն է․ Գեմաֆին Գասպարյան
««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ամենակարևոր և հիմնական գաղափարը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն է վերաբերում։ Այն ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձի՝ սոցիումում համահավասար ներառման ապահովում։ Երբ տարիներ շարունակ խոսել ենք մատչելիության, միջավայրային գործոնների և խոչընդոտների մասին, հիմնականում, նկատի ենք ունեցել ֆիզիկական միջավայրը, բայց կան նաև սոցիալական գործոններ, որոնք շատ ավելի կարևոր…
Ստեղծել ենք անձի ֆունկցիոնալության գնահատման՝ մեր երկրին համապատասխանող մոդել. Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի նիստը: Քննարկմանն էր ներկայացվել Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը: Ծրագրի մանրամասներին ծանոթանալուց առաջ նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է ոլորտի ընդհանուր խնդիրներից՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներն…
Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
«Մենք կարևորում ենք այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց միջոցով հնարավորություն կունենանք ոլորտում իրականացնել անհրաժշետ բարեփոխումները։ Առաջին օրենսդրական նախաձեռնությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից է բխում, որի մասին բազմիցս խոսել ենք։ Բայց, որպեսզի այս փոփոխությունը կարողանանք իրականացնել, մեզ անհրաժեշտ է նոր օրենք և օրենսդրական հենքի ապահովում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և…
Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվել որպես լիարժեք քաղաքացու. Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց քաղաքացիների հարցերին: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ վարչապետը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական քաղաքականությունը մտադիր է շարունակել նույն կերպ: «2019 թվականից հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնք ցածր են եղել սպառողական պարենային զամբյուղից՝ բարձրացվել են, որպեսզի այդ մարդկանցից ոչ ոք սոված չի մնա»,-…







