հաշվառում-քննարկում
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող են փոխարինվել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։ Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: