Հասան Ռոուհանի
Չինաստանից Իրան հնարավոր է մուտք գործել առանց մուտքի արտոնագրի
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հաստատել է Չինաստանից երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի որոշումը: Այդ մասին կիրակի հաղորդել է Xinhua գործակալությունը՝ մեջբերելով Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Վալի Թեյմուրիի հայտարարությունը: Նրա խոսքով՝ չինացի զբոսաշրջիկներին այլևս անհրաժեշտ չէ մուտքի արտոնագիր ստանալ երկիր այցելելու համար: Անցած շաբաթ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանձնարարել…
Իրանի նախագահը հայտարարել է միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռուստաուղերձով հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Միաժամանակ Ռոուհանին 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային գործարքը փրկելու համար: Հիշեցնենք, որ 2015 -ին միջուկային գործարք կնքվեց վեցյակի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամներ և Գերմանիա) և Իրանի միջև: ԱՄՆ նախագահ…
Իրանի նախագահը դրական է գնահատել ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին լավ նորություն է համարել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրությունը, բայց հայտարարել է, որ դժվար է հավատալ Վաշինգտոնի խոստումներին։ Ինչպես հաղորդվում է՝ այդ մասին, ասված է նրա պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Վերջերս նրանք հայտարարեցին, թե ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել Սիրիայից, եթե ճիշտ են ասում, ապա դա լավ նորություն է»,-ասել…