հասել է 180-ի
Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների ցուցակը, որում առկա է 180 մարդու անուն: Հոսպիտալացված է 142 մարդ, բժշկական կենտրոններից դուրս գրվածների թիվը 32 է: 38 մարդ ստանում է ամբուլատոր օգնություն, 9-ը գտնվում է ստացիոնար բուժման մեջ: ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ։